Panorama.am-ը գրում է.

«Իմ դատարան չներկայանալն իմ կարծիքի արտահայտման միակ ձևն էր»,-դատական նիստում ի պատասխան նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի հարցի՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Նա ասաց, դատական նիստերից մեկում սույն դատավարության որպես տուժողի իրավահաջորդ  ներկայացած Էդիկ Հարությունյանի կողմից հնչեց արտահայտություն, որի իմաստն ինքը չի հասկացել, անձամբ է առաջարկել հստակություն մտցնել, թե ինչ ի նկատի ունի Հարությունյանը՝ այդ արտահայտությունը անելով։

«Դուք ՝ դատարան,  պարտավոր լինելով ապահովել դատավարության բնականոն ընթացքը, փոխանակ ինքներդ պարզեք, թե ինչ ի նկատի ուներ Հարությունյանը, որից հետո որոշեիք՝ պե՞տք է այն համարել սպառնալիք, թե՞ ոչ,  որևէ ձևով չարձագանքեցիք այդ արտահայտությանը, որից հետո երկու կողմերին՝ պաշտպանական ու մեղադրանքի, դիտողություն արեցիք այն բանի համար, որ մենք փորձեցինք պարզել, թե նա ինչ ի նկատի ուներ։ Երկու շաբաթ հետո նոր հասկացաք, որ դա պետք է պարզել, անցյալ դատական նիստին փորձեցիք պարզել, թե նա ինչ ի նկատի ուներ»,-ասաց Ալումյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել