Hraparak.am-ը գրում է.

Չինաստանի հիվանդանոցներից մեկում տեսագրել են, թե ինչպես է տենդից ցնցվում կորոնովիրուսով վարակված հիվանդը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ինչպես երևում է մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում, հիվանդանոցային մահճակալին պառկած տղամարդը ցնցվում է, իսկ կողքին կանգնած դիմակով կինը պահում է նրա գլուխը: Ինչպես նշվում է, Ուհան քաղաքում, որտեղից տարածվել է հիվանդության համաճարակը, հիվանդանոցները լեփ-լեցուն են, և մարդիկ ստիպված են միջանցքներում սպասել, որպեսզի իրենց օգնություն ցուցաբերեն:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել