Tert.am-ը գրում է.

Եթե Հանրային հեռուստաընկերությանը կրկին հնարավորություն տրվի վճարովի գովազդ ցուցադրելու, և միաժամանակ այն պետական բյուջեից ստանա ֆինանսավորում, մրցակցային անբարենպաստ մթնոլորտ կստեղծվի մյուս՝ մասնավոր հեռուստաընկերությունների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության՝ օրերս շրջանառության մեջ դրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով, ի թիվս այլոց,  նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը՝ վճարովի գովազդ ցուցադրել:

«Երբ տարիներ առաջ հանեցին Հանրային հեռուստաընկերության՝ վճարովի գովազդ ցուցադրելու հնարավորությունը, ավելացավ բյուջեից ֆինանսավորումը՝ դառնալով շուրջ 6 միլիարդ դրամ: Այժմ, երբ ցանկանում են գովազդ ցուցադրելու հնարավորությունը վերադարձնել, ֆինանսավորումը նվազեցնո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե ֆինանսավորումը չի հանվել, գովազդը վերադարձնելու իմաստ պարզապես չկա»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ երբ տարիներ առաջ Հանրայինից հանվում էր գովազդը, հիմնավորումներից մեկը ներկայացնում էին այն, թե Հանրային հեռուստաընկերությունը ստիպված է լինում «ընկնել» գովազդատուների հետևից, որպեսզի կարողանա իր ծախսերը հոգալ, իսկ Հանրայինը նման խնդիրներ չպետք է ունենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել