Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Առաջին ալիքը վավերագրական ֆիլմ է պատրաստել Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու մասին, որը դեկտեմբերի 9-ին դառնում է 75 տարեկան:

«Պահապանը» ֆիլմի մի մասը նկարահանվել է Երևանում, որտեղ 1944 թվականին ծնվել է անվանի ակադեմիկոսը:

Ֆիլմում նա պատմել է իր ծննդավայրի, ընտանիքի մասին, որում կային մտավորականության միանգամից մի քանի ներկայացուցիչներ: Պիոտրովսկու հետ նկարահանող խումբը զբոսնել է նաև Հյուսիսային պողոտայում:

«Իմ հայկական անունը Միքայել էր: Ռուսաստանում ես գրանցվել էի այդ էկզոտիկ անունով, բայց քանի որ դա նույն անունն է, ինչ Միխայիլը՝ այն թարգմանեցին»,- պատմել է Պիոտրովսկին:

Էրմիտաժի տնօրենը ցույց է տվել այն շենքը, որում նա ծնվել է, և որտեղ տեղադրված է իր հոր՝ երևելի հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել