Pastinfo.am-ը գրում է.

Խորհրդարանն այժմ քննարկում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նկատեց, որ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության մեջ ունենք միկրոձեռնարկատիրություն սահմանումը, որտեղ նշված են այն օբյեկտները, սուբյեկտները, որոնք մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունենալու պարագայում ազատվում է հարկերից, սակայն այդ օբյեկտների մեջ կան բացառություններ. «Այժմ խոսքը վերաբերում է մարզերում հանրային սննդի ոլորտի գործունեություն իրականացնողներին այդ բացառությունից հանելուն։ Այսինքն այս փոփոխությամբ մենք բացառությունների շարքից հանելով այս դրույթը, ավելի ճիշտ ավելացնում ենք Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի գործունեություն իրականացնողներին, մարզերում հանրային սննդի գործունեություն իրականացնողներին ազատում ենք հարկերից՝ մինչև 24 մլն դրամ շջանառության դեպքում»,-նշեց Մանե Թանդիլյանը։

Նա հավելեց, որ առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում պատգամավորներն առաջարկով հանդես չեն եկել։ Նշենք, որ նախագիծը հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել