Hraparak.am-ը գրում է.
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 21-ին Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ։ Կքննարկվեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր՝ առեւտրա-տնտեսական եւ գիտատեխնիկական ու հումանիտար-մշակութային ոլորտների հետ կապված։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։ Նշենք, որ նոյեմբերի 22-23-ին Մոսկվայում կկայանա ռուս-ադրբեջանական 10-րդ միջռեգիոնալ ֆորումը։ Նշենք, որ միջոցառման շրջանակներում կհանդիպեն նաեւ Մեհրիբան Ալիեւան եւ ՌԴ Դաշնային ժողովի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/28858b10851bd75d3c74e6ac657a8182
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել