Ամերիկահայ ներդրողից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանի գործով թեև դատական ակտը կայացվել է դեռևս ընթացիկ տարվա հուլիս ամսին, սակայն մինչ այսօր այն չի տրամադրվել գործով տուժողներին, ինչպես նաև տեղադրված չէ Դատական տեղեկատվական համակարգում:

«Փաստինֆո»-ն ավելի տեղեկացրել է, որ հիշյալ գործը դատարան մուտքագրվելու պահից գտնվել է դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում, շուրջ 3 տարի գործը քննելուց հետո հուլիսի 29-ին նա դատավճիռ է հրապարակել՝ դատական նիստում հնչեցնելով միայն եզրափակիչ մասը՝ հայրուրավոր միլիոնների հափշտակության մեջ մեղադրվող, ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Լյովա Սարգսյանի հովանավորությունը վայելող Մանգասարյանի նկատմամբ կիրառելով համաներում։ Նշենք, որ քրեական գործով տուժողներին պատճառված վնասը չի փոխհատուցվել։

Դատավճռից օրեր անց՝ օգոստոսի 5-ին, Բեկթաշյանը Նախագահի հրամանագրով նշանակվեց Վերաքննիչ դատարանի դատավոր: Դատական ակտի կայացումից հետո անցել է 2,5 ամիս, սակայն դատական ակտը կողմերին դեռ չի ուղարկվել։ Այս ընթացքում մեղադրյալը մահացել է, իսկ տուժողների իրավունքները մնացել չվերականգնված։ Ըստ էության՝ դատավարության կողմերը զրկվել են իրենց իրավունքի իրացումից՝ դատավճիռն օրենքով սահմանված ժամկետներում բողոքարկելուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել