Tert.am-ը գրում է.

Հայաստանը Մրցունակության համաշխարհային ինդեքսում բարելավել է իր դիրքերը`141 երկրների թվում զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը:

2019 թվականին Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է մեկ կետով:

Եվրասիական տարածաշրջանի երկրներից Հայաստանը զիջում է Ռուսաստանին (43-րդ հորիզոնական ընդհանուր վարկանիշում), Ղազախստանին (55) և Ադրբեջանին (58)՝ առաջ անցնելով Վրաստանից (74), Ուկրաինայից (85), Մոլդովայից (86), Ղրղզստանից (96) և Տաջիկստանից (104): Թուրքիան 61-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 99-րդ տեղում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել