168.am-ը գրում է․
Առնվազն 26 երեխա եւ երկու ուսուցիչ են զոհվել Լիբերիայի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի վարչակազմին:
Միջադեպը լույս սեպտեմբերի 18-ի գիշերը տեղի է ունեցել Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի արվարձանում: Բռնկման պատճառները դեռեւս ճշտվում են:
«Ես աղոթում եմ անցած գիշեր Փեյնսվիլում դպրոցի շենքը ճարակած ահավոր հրդեհի հետեւանքով զոհված երեխաների ընտանիքների համար: Ծանր ժամանակ է զոհվածների ընտանիքների եւ ամբողջ Լիբերիայի համար»,-Twitter-ում իր ցավակցությունն է հայտնել երկրի նախագահ Ջորջ Վեան, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2019/09/18/1175259.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել