Armsport.am-ը գրում է.

Շվեյցարացի թեննիսիստ Ռոջեր Ֆեդերերը կիսվել է ապագայի հետ կապված ծրագրերով: Նրա խոսքերով 2020թ. կարող է վերջինը լինել իր կարիերայում:

«Ինձ համար որոշում եմ կայացրել, որ ևս մեկ Ուիմբլդոնի կմասնակցեմ: Այս պահին մտածում եմ նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու շուրջ: Այդ մասին խորհրդակցել եմ կնոջս և թիմակիցներիս հետ:

Սակայն ինձ համար նաև կարևոր է ընտանիքիս ժամանակ տրամադրելը»:

Այս պահին Ֆեդերերը ATP վարկանիշային աղյուսակում  3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել