S-դասի Mercedes-Benz-ի ամենաշքեղ տարբերակը, որը կստանա Pullman անվանումը, արտադրողները նախատեսում են դարձնել Rolls-Royce Phantom և Bentley Mulsanne ներկայացուցչական մոդելների արժանի մրցակիցը: Արդեն հայտնի է, որ Pullman-ը շուրջ 200 000 եվրո կարժենա: S Pullman-ը կզբաղեցնի Maybach-ի տեղը, որն այլևս չի արտադրվելու: Նոր S-դասի թողարկման միջոցով Mercedes-ը նպատակ ունի վերականգնելու իր դիրքերը գերշքեղ մեքենաներ արտադրող ընկերությունների շարքում, ինչը Daimler-ի ղեկավարի խոսքերով, ընկերության համար ավանդույթ է: Այդ պատճառով արտադրողը պատրաստվում է նորույթը հագեցնել ամենայն ճոխությամբ և ապահովել այն նորագույն տեխնոլոգիաներով: Mercedes S-class Pullman-ը չափերով մոտ կլինի Maybach 62-ին, որի երկարությունը շուրջ 6 մ կկազմի:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ