Panorama.am-ը գրում է․

Համացանցում հայտնվել է Մոսկվայի շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած A321 ինքնաթիռի օդաչուների և կարգավարների միջև խոսակցության վերծանումը: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ դիսպետչերը օդաչուներին նախազգուշացրել է երկնքում թռչունների կուտակման մասին: Նաև ասվում է, որ օդ բարձրանալու առաջին րոպեներից  օդաչուները հաղորդել են շարժիչի անսարքության և արտակարգ իրավիճակների մասին:

Բացի այդ, ավելի ուշ դիսպետչերի հետ զրույցում, օդաչուն խնդրել է չշեղել իրենց:

«Մի շեղեք, մենք ուղևորներին տարհանում ենք», - ասել է օդաչուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել