Armsport.am-ը գրում է․

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շնորհակալություն է հայտնել բժիշկ Ֆրեդի Ֆուին, որը 2017-ին փրկել էր ֆուտբոլիստի կարիերան:

Շվեդ հարձակվողը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և մոտ էր կարիերան ավարտելուն: Սակայն Ֆուն հաջողությամբ վիրահատեց շվեդին և արդեն տարվա վերջին Իբրահիմովիչը վերադարձավ խաղադաշտ:

2018-ից Իբրան պաշտպանում է «Գելաքսիի» գույները, որի կազմում 47 խաղում խփել է 40 գոլ:

Օգոստոսի 15-ին բժիշկն այցելել է «Գելաքսիի» և «Դալասի» միջև MLS-ի խաղին (2-0):

«Բոլորն ասում էին, որ ամեն ինչ ավարտված է, բայց բժիշկ Ֆուն ասաց ոչ: Շնորհակալություն» - գրել է Իբրահիմովիչը Twitter-ում՝ տեղադրելով համատեղ լուսանկարներ բժշկի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել