Այս ցուցանիշն ուշագրավ է այն առումով, որ իշխանությունները որոշել են փոխել գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ։ Սրա պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ։ Բայց պարզվում է՝ անկախ ամեն ինչից՝ գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ինչը մտահոգիչ է։ Մյուս կողմից՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները այս տարի աճել են 6.9 տոկոսով վերոնշյալ ժամանակահատվածում 8.9 տոկոսով աճել է ներքին առեւտրաշրջանառությունը։ Նկատենք, որ ներմուծման ծավալները, անցած տարվա հունվար-հունիսի համեմատ, ավելացել են 0.5 տոկոսով իսկ արտահանումը, հակառակը, նվազել է 0.5-ով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել