168.am-ը գրում է.

Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։ «Արգումենտի ի Ֆակտի» թերթին տված հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ընթացող գործընթացները:

Նա ասել է, որ Ռուսաստանը, բնականաբար, անտարբեր չէ Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ կապում է փոխհարաբերությունների տևական պատմությունը, այդ թվում` մեկ պետությունում ապրելը:

«Ցավոք, ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Արևմուտքը հավատում է, որ պատմության վերջն եկել է, և այժմ իրեն իրավունք է վերապահել կոպտորեն միջամտել այս կամ այն պետությունների գործերին, ղեկավարել ներքաղաքական գործընթացները։ Որպես նման միջամտության օրինակ է կարող եմ նշել Ուկրաինան»,- ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, սակայն, որ Հայաստանում իրավիճակն այլ է:

«Այս երկիրը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ է քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը խորհրդարանական գծում, ինչպես նաև միջազգային ասպարեզում: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը դինամիկ զարգանում են»,- ասել է Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել