Tert.am-ը գրում է.

Սա աբսուրդային եզրահանգում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ խոսելով ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարության մասին, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

«Ես ծանոթ եմ Վահե Գրիգորյանի եզրահանգմանը: Չգիտեմ՝ ինչ հիմնավորումներ է առաջ բերել ինքը, որ նման հայտարարություն է արել: Բայց որքանով ես տեղյակ եմ օրենսդրական դրույթներին, նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ: Ես էլ ինձ հայտարարում եմ հայաստանյան հողերի տիրակալ, իշխան, հետո՞: Այս հայտարարությունն այդ ժանրից է»,- ասաց Մ. Պողոսյանը:

Փաստաբանը նշեց, որ առհասարակ ցանկացած անձի կողմից իշխանության յուրացումը հանցագործություն է, և եթե այդպիսի տարրեր կան, ապա իրավապահ մարմինները պետք է գնահատական տան:

«Եթե ինչ-որ անձ հայտարարում է, որ ինքը ՀՀ միապետն է, պետք է քննարկվի՝ իր հայտարարության հետևում գործողություններ թաքնված են, թե ոչ, հիմքեր կա՞ն, թե ոչ: Սա աբսուրդային եզրահանգում է, չեմ պատկերացնում, թե ինչ հիմնավորում կա»,- նշեց  Մ. Պողոսյանը:

Դիտարկմանը, թե խոսվում է այն մասին, որ անցումային դրույթներում չկա համապատասխան կետ, որ ՍԴ անդամն այսուհետ ՍԴ դատավոր է, ուստի միայն ինքն ու Արմեն Դանիելյանն են դատավորներ, Միհրան Պողոսյանն այսպես արձագանքեց. «Եթե հարցը դրանում է, ՍԴ անդամի ու ՍԴ դատավորի միջև տարբերություն չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել