Tert.am-ը գրում է.

Բաց հասարակության հիմնադրամները արտասահմանյան ամենամեծ գործակալական ցանցն է, որ Հայաստանում գործում է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:

««Սորոսի» գրասենյակը (Բաց հասարակության հիմնադրամները – խմբ.) Հայաստանում իր գործունեության 20 տարիների ընթացքում հավաքագրել է Հայաստանի Հանրապետությունում ամենաստոր, ամեն ինչի ընդունակ մարդկանց: Նրանց զինանոցի հիմնական զենքը սուտն ու կեղծիքն է: Բոլոր սորոսականները զզվում են Հայ առաքելական եկեղեցուց: Նրանցից՝ «սորոսականներից» ոչ մեկը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, այդ օրինաչափությունը մենք հայտնաբերեցինք և հրապարակեցինք»,- նշեց Նարեկ Մալյանը:

Բաց հասարակությունների հիմնադրամը Հայաստանում գործունեություն է ծավալում 1997 թ.-ից սկսած. «Այո 20 տարի է՝ գործում է այս հիմնադրամը, բայց վերջին մեկ տարում է ստեղծվել իրավիճակ, երբ օտարերկրյա գործակալական ցանցն իշխանության լիարժեք կրողն է, այսինքն՝ ինքն իշխանություն է»,- ասաց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել