Tert.am-ը գրում է․

Երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան, գրառում է կատարել Instagram-ում՝ մեկնաբանելով «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի եզրափակիչը:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Միկելան շնորհակալություն է հայտնել Առաջին ալիքի ղեկավարությանը, երկրպագուներին և կազմակերպիչներին, ինչպես նաև նախագծի մյուս մասնակիցներին, որոնք աջակցել են իրեն: Նա շնորհավորել է կրկնակի եզրափակչի բոլորին մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ:

Իր մասնակցությունը «Ձայնը» նախագծին և իր ելույթը բեմում Միկելան անվանել է «երազանք, որն իրականություն է դարձել», իսկ նախագծում անցկացրած ամիսները՝ «ամենաուրախն ու հագեցածը»: Բացի այդ, աղջիկը նշել է, որ իր համար գլխավոր մրցանակը դարձել են նոր ընկերները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել