Yerkirmedia.am-ը գրում է.

«Անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում։ Առավել ևս խիստ անթույլատրելի է բռնությունը երեխաների հետ զբոսնող մարդու նկատմամբ կամ երեխաների ներկայությամբ»,- «Երկիր Մեդիայի» հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավոնքների պաշտպան Արման Թաթոյանը` մեկնաբանելով ՀՅԴ երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատման ակցիայի մի քանի մասնակիցներ հարձակվել էին թոռնիկների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել