Tert.am-ը գրում է.
Ես կիսվել եմ «Դեմ եմ Հանրապետականին» էջում տեղադրված նկարով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պարզաբանելով իր էջում տարածած հայտարարությունը:
Նշենք, որ «Դեմ եմ Հանրապետականին» ֆեյսբուքյան էջը կոչ էր անում քաղաքացիներին գնալ դատարան և թույլ չտալ, որ դատավորը փոխի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը:
Տեղեկացնենք, որ պատգամավորը սկզբում իր էջում տեղադրել էր հայտարարության տեքստը՝ որպես գրառում, այնուհետև ջնջել է այն և կիսվել «Դեմ եմ Հանրապետականին» էջի գրառմամբ:
«Մեկնաբանությունում գրել եմ հետևյալը՝ պատգամավորի ստատո՞ւսն է ավելի բարձր, թե՞ երկրի նախագահի, եթե երկրի նախագահը 300 կմ անցնում, գալիս է իր տեսակետը հայտնելու, ես էլ իմ տեսակետն եմ հայտնում իմ անձնական էջում»,-նշեց Հայկ Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխությունը վտանգի տակ կդնի անկաշկանդ դատավարությունը:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է պատգամավորը գնալ դատարան և մասնակցել Ռոբերտ Քոչարյանի դեմ անցկացվող բողոքի ակցիային, նա պատասխանեց. «Երեկվանից բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր խնդրում են գնալ և կանգնել իրենց կողքին, բայց որպեսզի էժան շահարկումների տեղիք չտամ, չեմ պատրաստվում այս պահին գնալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ