Պորտու 

Այս քաղաքին կարելի է սիրահարվել առաջին հայացքից: Այն Եվրոպայի ամենահին քաղաքներից մեկն է, որտեղ միախառնված են ժամանակակից մշակույթն ու հին արվեստը: Բնակիչները սուրճի սիրահարներ են, այդ պատճառով այստեղ մեծ քանակությամբ սուրճ կա: Պորտուն մեծ հետք կթողնի ձեր սրտում:

Image result for Portu portu

Վիեննա

Դե իհարկե, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան ոչնչով իր տեղը չի զիջում: Այստեղ են ոգեշնչվել մի շարք հանճարեղ երաժիշտներ, ինչպիսիք են Շուբերտը, Մոցարտը, Բեթհովենը, Շտրաուսը և այլք: Գոթիկական ամրոցներն ու բարոկկո ոճն էլ ավելի հեքիաթային են այն դարձնում: Քաղաքի ուղիղ կեսն այգիներով է շրջապատված: Այն համարվում է մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերական կենտրոն:

Image result for Wien Pinterest

Image result for Wien Pinterest

Նիկոսիա

Այն եզակի քաղաք է, որը  գտնվում է Մեսաորիա դաշտի կենտրոնին մոտ՝ Կիպրոսի ամենաերկար գետի՝ Պեդիեոսի ափին։ Դեռևս 4-5-րդ դարերում Նիկոսիայում եղել են հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Այժմ Նիկոսիայում ապրում են 1000-ից ավել հայեր։ Խոհանոցի սիրահարներն այստեղ կարող են համտեսել հունական, թուրքական և բալկանյան համեղ ճաշատեսակներ:

Image result for Nicosia pinterest

Հռոմ

Հռոմն աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «Հավերժական քաղաք» անունը։ Ըստ քաղաքի հիմնադրման մասին առասպելի՝ «Roma» անունն առաջացել է քաղաքի հիմնադիր և առաջին թագավոր Ռոմուլուսի անունից: Իտալացիներն իմպուլսիվ ազգի ներկայացուցիչ են: Դա հատուկ է նրանց:

Image result for Rome pinterest

Image result for Rome pinterest

Փարիզ

Շատերը երազում են լինել այստեղ ու հանդիպել իրենց կյանքի կեսին: Քաղաքում տիրում է ռոմատիկ մթնոլորտ: Այն հիանալի միջավայր է թե՛ ընտանիքի հետ արձակուրդներն անցկացնելու, թե՛ սիրած էակի հետ լինելու համար: Այսօր Փարիզը բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է:

Related image

Image result for Paris pinterest

Ամստերդամ

Ամստերադամն ասոցացվում է ազատության ու մարդու իրավունքների հետ: Ուլտրաժամանակակից հյուրասեր քաղաքը բազմաթիվ կարծրատիպեր է կոտրել: Առաջին անգամ հիշատակվել է 1275 թվականին։ Անվանումն առաջացել է Ամստել գետի անունից և հոլանդերեն damm՝ «ամբարտակ» բառից, այսինքն՝ «Ամստելի ամբարտակ»:

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել