Մարդիկ հաճախ են սիրում համեմատել տարբեր պատմական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել աշխարհի տարբեր ծայրերում, հաճախ փորձում են իրենց անտարբերությունն ու ժամանակի անիմաստ վատնումն ինչ-որ կերպ արդարացնել, փնտրում ու գտնում են արդարացումներ, թե ինչու են ուրիշները կարողացել հասնել բարձունքի, իսկ իրենք՝ ոչ:
Կյանքը հնարավորություն է տալիս մեզ ամեն օր արթնանալու ու տեսնելու մեր հարազատներին ու բարեկամներին, վայելելու ամեն մի վայրկյանը:
Այս լուսանկարների յուրահատկությունն այն է, որ այստեղ հեղինակը վառ համեմատություններ է անցկացնում, որոնք անտարբեր չեն թողնում ոչ մեկի և ստիպում են վերանայել, արժևորել այն, ինչ ունես: Լուսանկարներում կարող եք տեսնել չարի ու բարու, պատերազմի ու խաղաղության, աղքատության ու հարստության, կյանքի ու մահվան միաձուլումը:

















