Ամստերդամը հայտարարել է, որ Կարմիր լապտերների փողոցն արդեն փակ է լինելու էքսկուրսիաների համար: Իշխանական մարմիններն անհանգստացած են մարմնավաճառների համար և առավել խիստ կանոններ են սահմանել քաղաքի կենտրոնում միջոցառումներ կազմակերպելու համար:

«Մենք ճիշտ չենք համարում, որ զբոսաշրջիկները գալիս են այստեղ ու ծիծաղում են մարմնավաճառների վրա»։
Արգելքը գործելու է գալիք տարվա սկզբից: Այս միջոցը, ինչպես կարծում են տեղական իշխանությունները, հնարավորություն կտա բեռնաթափելու կենտրոնը և կձերբազատի այն աղմուկից ու իրարանցումից:

Տեղացիները սկսել են բողոքել հետիոտների շարժից, այդ պատճառով էլ հակակշռիչ օղակներ են ստեղծվել՝ կրճատելով զբոսաշրջիկների քանակը (առավելագույնս 20 մարդ), և նրանցից պահանջել են պաշտոնական թույլտվություն:

Որոշ տուրիստական գործակալություններ աջակցում են այս նախագծին՝ պնդելով, որ մարդիկ պետք է դադարեն ծաղրանքն ու ցանկացած աշխատանքի հարգանքով վերաբերվեն:
Տվյալները, որոնք հրապարակել է Նիդերլանդները, ցույց են տվել, որ 2017-ին այնտեղ է գնացել ավելի քան 4 միլիոն զբոսաշրջիկ:


