Tert.am-ը գրում է.

Հայաստանում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ շնորհավորում է բոլոր նրանց, որոնք ծառայություն են իրականացնում ՀՀ-ն ու ՌԴ անվտանգությունն ապահովելու համար։ Նա «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ՀՀ-ն ու ՌԴ-ին ունեն սերտ գործընկերային հարաբերություններ, որը դարերի պատմություն ունի։

«ՌԴ ԶՈւ պատմությունն անքակտելի կապված է հայերի հետ, հայերը մեծ դեր են խաղացել ՌԴ ԶՈւ կայացման համար։ Այսօր մեր դաշնակցային  հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են։ Ինչպես գիտեք ՀՀ-ում կա ռուսական 102 -րդ ռազմաբազան, մեր սահմանապահները մասնակցում են հայկական սահմանների պաշտպանությանը, ինչն, անկասկած ՌԴ-ի կողմից մեծ ներդրում է  ՀՀ-ում։ Սա մեր երկրների եղբայրական հարաբերությունների արտացոլանք է, որը բնութագրում է մեր հազարամյա պատմությունը»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել