Tert.am-ը գրում է.

Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Մասնավորապես՝ բրիտանական The Guardian-ը գրում է, որ «բարեփոխիչ» Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել այս ընտրություններում: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ձայների 70.43%-ը:

«Թերթի նախկին գլխավոր խմբագիրը դրամատիկ անցում կատարեց ղեկավարների այն շրջանակից, որոնք 1990-ական թվականների վերջից կառավարում էին Հայաստանում»,- գրում է պարբերականը:

Մինչդեռ BBC-ն Փաշինյանի թիմի հաղթանակը «համոզիչ» է որակում:

Աղբյուրը նաև նկատում է, որ սովորաբար Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են  խարդախություններով ու ձայների գնման պրակտիկայով, սակայն դեկտեմբերի 9-ի ընտրությունները լուսաբանող լրագրողները նշել են, որ այս անգամ  միանգամայան տարբերվող ընտրությունների հույս են տեսնում:

Միևնույն ժամանակ աղբյուրը մեջբերում է Հանրապետական կուսակցության անդամ, ընտրություններին որպես թեկնածու մասնակցած Արմեն Աշոտյանի տեսակետը, համաձայն որի երկրի բազմակուսակցական ժողովրդավարությունը վտանգում է «հետհեղափոխական էյֆորիան», ինչն էլ նա ենթադրել է տեսնել քվեարկության արդյունքների ամփոփումից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել