168.am-ը գրում է.
Ցուլ: Զգուշավոր են, կամակոր, երբեմն՝ նաև ալարկոտ: Հանդիպման առաջին իսկ պահից նրանց թերությունները կարող են աչքի ընկնել: Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչները չեն փորձում լավ տեսք ունենալ, բայց միայն հայացքը գրավում է կանանց: Կարողանում են հարմարավետություն ստեղծել, քայլ առ քայլ ապացուցում են սիրելիին, որ տղամարդուն գեղեցկացնում են ոչ թե խոսքերը, այլ քայլերը:
Կանանց առաջինը գրավում է Խեցգետինների առեղծվածային բնավորությունը: Կանայք ցանկանում են բացահայտել գաղտնիքը, բայց զգում են, որ Խեցգետիններն արդեն հայտնվել են իրենց սրտում: Խեցգետին տղամարդիկ ոչինչ չեն խոստանում, չեն փորձում դուր գալ, բայց նրանց ներաշխարհը շարունակում է գրավել՝ զրկելով դիմադրելու կարողությունից: Խեցգետին տղամարդիկ ավելի ուշ են արտահայտում սերը, անում են ամեն ինչ, որ կինը չզղջա ընտրության համար:
Կույս: Ճշտապահ, հարգալից, սառը Կույսերը կարող են մարդկանց հունից հանել՝ փորձելով սովորեցնել՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Բայց հակակրանքը կարող է շատ արագ վերածվել համակրանքի: Կինը զայրանում է, բայց իր համար ոչ ակնհայտ կերպով սիրահարվում:
Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչները կնոջը վստահություն են ներշնչում վաղվա օրվա հանդեպ: Նրանց հետ բավական հեշտ է, քանի որ Կույսերը կանխատեսելի են, չեն դավաճանում, նրանց կողքին կինն իրեն հանգիստ է զգում:
Այծեղջյուր: Կարող է թվալ, թե Այծեղջյուրները զուրկ են զգացմունքներից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սենտիմենտալ և ռոմանտիկ չեն, բայց միայն մի հայացքով կարող են գրավել կնոջ սիրտը: Տղամարդ Այծեղջյուրները սարեր չեն խոստանա, բայց կարող են ամբողջությամբ փոխել կնոջ ներաշխարհը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ կատարում են խոստումները: Ընտանիքը չեն փոխի վայրկենական հետաքրքրության հետ: Այս տղամարդիկ ամուր ու հուսալի «պատեր» են կառուցում. նրանց կողքին ամբողջ կյանքն անցկացնելը չի վախեցնում: