Armsport.am-ը գրում է.
Հոկտեմբերի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլայի Պրեմիեր Լիգայի հերթական տուրում կմրցի «Նյուքասլի» հետ: Այս հանդիպումն անկախ արդյունքից կլինի վերջինը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար:
Այս մասին հայտնի է դարձել բրիտանական Mirror-ին: Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ ակումբի ղեկավարությունն այլևս չի հանդուրժում պորտուգալացու արարքները:
Մոուրինյուին լարված հարաբերությունների մեջ է գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ, ինչպես նաև չի վայելում երկրպագուների հարգանքը:
Ինչպես գրում է պարբերականը, ամենայն հավանականությամբ, Մոուրինյուն իմացել է հեռացման մասին նախախաղային ասուլիսից առաջ և այդ պատճառով բավականին զարմացած տեսք է ունեցել:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2018/10/06/mour/919035
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել