Armsport.am-ը գրում է.

Համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակներից մեկը՝ «Ոսկե գնդակը», շուտով կհանձնվի նաև կանանց, հայտնում է AP News-ը:

«France Football» պարբերականը, որը որոշում է օրացույցային տարվա լավագույն ֆուտբոլիստին, հաստատել է նման մրցանակի սահմանումը նաև կանանց համար:

Նորամուծությունը կկիրառվի արդեն այս տարի:

Դեկտեմբերի 3-ին Փարիզում կկայանա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում մարզիկները կստանան իրենց մրցանակները:

Հոկտեմբերի 8-ին «France Football»-ը կներկայացնի կանանց ֆուտբոլում «Ոսկե գնդակի» 15 հավակնորդների ցանկը, ինչյց հետո պարբերականը, ամբողջ աշխարհի մի խումբ լրագրողների հետ, ովքեր մասնագիտացված են կանանց ֆուտբոլում, կորոշեն հաղթողին:

 «Կանանց ֆուտբոլը զարգացող սպորտաձև է, որը ևս նույնքան հարգանքի է արժանի, որքան՝ տղամարդկանցը: Աշխարհի 2015 թվականի կանանց առաջնությանն ավելի քան 760 մլն հեռուստադիտող է հետևել, և դա պատահականություն չէ:

Շփվել եմ որոշ ֆուտբոլիստուհիների հետ, և նրանք անհամբերությամբ սպասում են այդ մրցանակի հանձնմանը: Նրանք շատ հպարտ են, որ ֆուտբոլային աշխարհում կանանց ևս հարգում են այնքան, որքան՝ տղամարդկանց»,- ասել է «France Football»-ի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել