Armtimes.com-ը գրում է.

The Daily Mail-ն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին: Բրիտանական հայտնի պարբերականը ներկայացրել է դրա ներկա վիճակը: Նաեւ նշել է, որ այն կառուցվել է խորհրդային տարիներին ու գովել է ճարտարապետությունը:

«Այն կարծես մոնոլիտ տիեզերական քաղաք լինի, որը դուրս է եկել գիտաֆանտաստիկ գրականությունից, սակայն իրականում այն սովետական թագը զարդարող թանկարժեք քարերից է եղել»,- գրված է նյութում:

Պարբերականն ընդգծում է, որ թիվ 1 տերմինալը, որը ժամանակին դիմավորել է Կրեմլի VIP ներկայացուցիչներին, ինչպես նաեւ հյուրեր խորհրդային տարբեր երկրներից, այժմ լքված է: Գրում է նաեւ, որ բրիտանացի առաջատար ճարտարապետ Թիմ Ֆլինը մտահոգված է շենքի ապագայով:

«Նա հույս ունի, որ նոր՝ ավելի դեմոկրատիկ կառավարությունը, որն իշխանության է եկել «Թավշյա հեղափոխությունից» հետո կգիտակցի, որ «Զվարթնոցը» պատմական շենք է, որն արժե պահպանել»,- գրված է պարբերականում:

Նյութի հետ մեկտեղ The Daily Mail-ը նաեւ ֆոտոշարք է պատրաստել: Դրանում ներկայացված են օդանավակայանի հին սրահները՝ փոշու ու աղբի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել