Tert.am-ը գրում է.

Պլաստիկ պատուհանների և դռների արտադրություն իրականացնող «ՄՄՄ» ընկերության նախկին սեփականատերերն ամիսներ շարունակ աշխատավարձեր չեն վճարել աշխատակիցներին: Ընկերության մոտ 300 աշխատողի չվճարված աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է 74 մլն դրամ: 

«2015 թ.-ի աշխատավարձը սառեցրել էին իրենք, ասել են` հետո կտանք, այդտեղից է հիմնական պարտքը գալիս: Հետագայում 2017 թ.-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին աշխատավարձեր չեն տրվել: Բայց «ՄՄՄ» ընկերության նախկին տնօրեններ Մուշեղ և Մհեր Միրիջանյանները հայտարարում են, որ այդ գումարը պարտք չեն»,- հայտնեց ընկերության աշխատակից Վաչագան Հարությունյանը: 

Աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի դիմաց և խնդրում են, որպեսզի վարչապետն ընդունի իրենց. «Մենք ընդամենը խնդրում ենք, որ մեր աշխատավարձերը վճարեն»,- ասացին աշխատակիցները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել