Ամերիկայի ամենածեր զույգերից մեկը՝ Արթուր և Մարսիա Ջեյքոբսները, նշել են իրենց ամուսնության 80-ամյակը, սակայն նրանք երկուսն էլ հիմա գտնվում են հիվանդանոցում: Նրանց են միացել իրենց թոռները, բոորը հավաքվել են այն հիվանդասենյակում, որտեղ այժմ Մարսին է։

Այս անմոռանալի հանդիպումը նկարահանել է նրանց թոռնիկը՝ Հեյբ Ջեյքոբսը, ով Բրուքլինում ռեժիսոր է:

Հեյբը խոսել է Մարսի հետ և հարցրել՝ արդյո՞ք հիշում է իր ամուսնուն՝ Արթուրին: 100-ամյա Մարսիան այսօր լիովին կորցրել է խոսելու և դիմացինին հասկանալու ունակությունը, սակայն նրա ամուսինը կարողացել է կնոջ մեջ զգացմունքներ արթնացնել: 

Նա վերցրել է կնոջ ձեռքը և սկսել է խոսել հետը:

Արթուրի միջոցը աշխատեց, սակայն Մարսիան դեռ չէր կարողանում խոսել: Նա փորձեց խոսել, սակայն կարողացավ միայն բարև ասել:

Հույսը չկորցնելով՝ պապիկը նորից փորձեց. ասաց, որ սիրում է նրան, ինչպես որ սիրել է այս 80 տարում: 

Image result for collage

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել