Բաղադրիչներ
1. Ալյուր – 175 գ
2. Գոլ ջուր – 125 մլ
3. Խմորիչ – 1 թ/գ
4. Աղ – 1/4 թ/գ
5. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Գոլ ջրի մեջ ավելացնել աղը և խմորիչը, ավելացնել ալյուրի 1/3 մասը, լավ խառնել և թողնել (մինչև պղպջակների առաջանալը):
2. Հետո աստիճանաբար ավելացնել մնացած ալյուրը, հունցել առաձգական խմոր:
3. Ծածկել սրբիչով և թողնել, որ խմորը բարձրանա տաք տեղում:
4. Բարակ գրտնակել և օգտագործել ցանկացած տեսակի միջուկի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել