Tert.am-ը գրում է.

Ռուսական Սու-30ՍՄ (Су-30СМ) կործանիչները չեն կարող Հայաստան մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը rusarminfo.ru-ին տված հարցազրույցում:

Կայքը հիշեցնում է, որ օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համացանցում տեղադրել է Սու-30ՍՄ-ի խցիկում արված լուսանկար և ռուսական կործանիչն անվանել աշխարհում լավագույնններից մեկը: Դրանից հետո ռազմական փորձագետները հայտարարել են, որ այդկերպ վարչապետը հայտարարել է Հայաստան չորրորդ սերնդի ռուսական կործանիչների մատակարարումների վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին:

Խոսելով Երևանին կործանիչների հնարավոր մատակարարումների մասին՝ Կոնովալովը նշել է, որ այդ թեմայով բանակցություններ ընթանում են դեռ 2012 թվականից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել