Armsport.am-ը գրում է.

«Աթլետիկոն» պայմանագրեր է կնքել մի քանի ֆուտբոլիստների հետ, ովքեր գտնվում են Ֆրանսիայի հավաքականի ճամբարում:

Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Հարձակվող Անտուան Գրիզմանը պայմանագիրը երկարաձգել է մինչև 2023 թվականը (նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2022 թվականի ամռանը):

Նոր պայմանագիր է կնքել նաև պաշտպան Լյուկա Էրնանդեսը` մինչև 2024 թվականը` գործող պայմանագիրը երկարաձգելով 2 տարով:

«Աթլետիկոն» պայմանագիր է կնքել նաև նորեկ Տոմա Լեմարի հետ: Պաշտոնապես նա մի փոքր ավելի ուշ կստորագրի պայմանագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել