Բաղրամյան 26-ում՝ վարչապետի նստվայրի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում տաքսու վարորդները, Ավտոներկրողների  միության անդամները ու զինկոմիսարիատների աշխատակիցները:

Տաքսու վարորդները մեքենաներով փակել են Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածի մի մասը: Նրանք Փաշինյանից պահանջում են վերանայել լիցենզավորման կարգը, այն տարածել անխտիր բոլոր տաքսու վարորդների վրա: Նրան խնդրում են հանել կարմիր գծերը, չեղյալ համարել խախտումների հետևանքով առաջացած տուգանքները:

Աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնած զինկոմիսարիատների աշխատակիցներն այսօր եղել են կառավարությունում, հանդիպել են պաշտպանության նախարարին, այժմ էլ հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց խոսքով, պետք է կասեցվի օպտիմալացման գործընթացը:

Ավտոներկրողների միության անդամ Ալիկ Բարսեղյանի խոսքով, մաքսազերծման ոլորտում խնդիրներ կան, նախատեսված 10 օրը քիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել