Tert.am-ը գրում է.

Շիրակի պետական համալսարանի տարածքում մեկնարկել է ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան:

Այստեղ հավաքվածները խոսելով Սահակ Մինասյանի գործունեության մասին, որպես արձագանք, ստանում են ամո՛թ, ամո՛թ վանկարկումները:

Ելույթ ունեցավ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ում համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հեռացրել էր աշխատանքից:

Նա նշեց, որ Շիրակի պետական համալսարանը մշտապես եղել է Շիրակի մարզի երիտասարդության շարժիչ ուժը, այն բոլորի բուհն է և հաշվետու է հասարակությանը: «Հասարակությունն էլ պարտավոր է բուհի առջև հաշվետու լինել»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր Շիրակի մարզի մայր բուհը բոլորի աչքի առջև փլուզվում է և ունի բոլորի օգնության կարիքը:

Անահիտ Փարմանյանի խոսքով՝ ինքն էլ միանում է՝ ռեկտորի հրաժարականի պահանջին, ռեկտորի, ով ծնկի բերեց համալսարանը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել