Armsport.am-ը գրում է

«Փյունիկի» կիսապաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Պետրոս Ավետիսյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի` «Բանանցի» հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ` հաղթանակ պարգևելով իր թիմին:

«ArmSport.am»-ի հետ զրույցում 22-ամյա ֆուտբոլիստը խոսել է նախապտրաստական ընթացքի, առաջնության գարնանային հատվածը հաղթանակով մեկնարկելու, խփած գոլերի, դրանք չտոնելու և մի շարք այլ հարցերի մասին:

- Առաջնությունը հաղթանակով վերսկսեցիք: Ինչպե՞ս կմեկնաբանես «Բանանցի» հետ անցկացրած խաղը:

- Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթանակով սկսել առաջնությունը: Թիմը նախապատրաստական շատ հագեցած աշխատանքներ էր կատարել, մեզ էին միացել ուժեղ ֆուտբոլիստներ: Պետք է շատ աշխատենք, որպեսզի այսպիսի հաղթանակները շարունակական լինեն:

- Ինքդ մեծապես նպաստեցիր «Փյունիկի» հաղթանակին` երկու գոլ հեղինակելով: Հատկապես առաջին գոլը շատ գեղեցիկ ստացվեց: Մարզումների ընթացքում աշխատո՞ւմ ես այդպիսի հարվածների վրա:

- Այո, մարզումների ժամանակ հիմնականում փորձում ենք տարբեր դիրքերից հարվածներ կատարել: Ուրախ եմ, որ խաղի ընթացքում ևս ստացվեց այդ դիրքից գոլ խփել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել