Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13.15-ին Ոստիկանությունն ահազանգ է ստացել «Իզի Փեյ» ընկերությունից, որ ընկերության՝ Երևանում տեղադրված վճարված  տերմինալներից գումար են հափշտակել: 

Այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Գողությունները կատարվել են Տիգրան Մեծի պողոտայի թիվ 74 հասցեի վճարման, Արցախի պողոտայի թիվ 8 հասցեում գործող, Տիգրան Մեծի պողոտայի 52 հասցեում տեղադրված և Քրիստափորի փողոցի 36/1 հասցեում տեղադրված տերմինալներից:

Նշված տերմինալներից, ընդհանուր առմամբ, հափշտակել են 723 հազար 700 դրամ։

Մեկնած խումբը նշված հասցեներում պարզել է, որ գողությունները կատարվել են դեկտեմբերի 21-ի 18.00-ից դեկտեմբերի 22-ի 11.00:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել