Կինը պատմում է.
- Ես նոր էի դուրս եկել լոգարանից ու հայելու դիմաց կանգնած սկսեցի ամուսնուս բողոքել, որ կուրծքս շատ փոքր է։ Փոխարենը ինձ ասեր, որ դա այդպես չէ, ամուսինս առաջարկեց մի տարօրինակ բան։
- Եթե ուզում ես, որ կուրծքդ մեծանա, վերցրու մի կտոր զուգարանի թուղթ ու քսի կրծքերիդ մեջտեղը մի քանի վայրկյան, բայց ամեն օր։
Ես միանգամից չհասկացա, ինչ է նշանակում այդ կատակը, բայց որոշեցի խաղալ նրա խաղը. վերցրի մի կտոր զուգարանի թուղթ ու սկսեցի քսել։
- Ինչքա՞ն ժամանակ պետք է անեմ,- հարցրի ես։
- Դրա համար տարիներ են հարկավոր։
Այդտեղ ես արդեն չդիմացա.
- Հերիք է կատակ անես։ Ի՞նչ հիմար խորհուրդ է դա, ի՞նչ է նշանակում։
Միանգամայն սառը դեմքով ամուսինս պատասխանեց.
- Այդ հնարքը հետույքիդ դեպքում աշխատել է, այնպես չէ՞։
Նա իր բաժինը հետո ստացավ։ Հիմար, հիմար, հիմար տղամարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել