Խոյ
Խոյ աղջիկներն ընտրում են այն տղամարդուն, ով չի քաշվում մարդկանցից ու նրանց ներկայությամբ պահում է իրեն այնպես, ինչպես ուզում է, սակայն խոսքն ամենևին էլ սանձարձակ պահվածքի մասին չէ: Այս տղամարդը խելացի է, բարեկիրթ ու սրամիտ: Նա և՛ գեղեցիկ է, և՛ հարուստ, կարճ ասած` իդեալական արքայազն:
Ցուլ
Ցուլ աղջիկներն ընտրում են Կարմիր գրքում հայտնված տղամարդկանց: Սա տղամարդկանց վերացող տեսակ է: Բանն այն է, որ նա տղամարդկային մի քանի կերպարի հետաքրքիր խառնուրդ է. նա և՛ իսկական տղամարդ է, և՛ սիրող ու նվիրված զուգընկեր, և՛ միաժամանակ խուլիգան: Ցուլերի համար նրանց կողքին ուրախ է անցնում:
Երկվորյակ
Երկվորյակ աղջիկներն ընտրում են առեղծվածային մեկին: Բայց նա, իհարկե, միայն նրանց համար է առեղծվածային: Բանն այն է, որ նրանք ընտրում են սառը մեկին, ով հոգու խորքում հետաքրքիր անձնավորություն կլինի: Երկվորյակները շատ լավատես են ու իսկապես հավատում են, որ վաղ թե ուշ այդ սառը ու ձանձրալի թվացող էակը կբացահայտի իր ներսի գաղտնիքները:
Խեցգետին
Խեցգետին աղջիկների համար լավագույն տղամարդն այն մեկն է, ում ցանկանում են բոլոր մնացած աղջիկները, ու բոլորն ուզում են նրանից երեխա ունենալ: Ամենևին էլ այնպես չէ, որ Խեցգետինն ուզում է` իրեն նախանձեն, պարզապես նա երազում է հենց այսպիսի տղամարդու մասին, ում հետ միանգամից ամեն բան կստացվի, հատկապես՝ ամուսնանալը:
Առյուծ
Առյուծ կնոջ սիրելին մի կողմից պետք է լինի բոլորից լավը` ամեն առումով, իսկ մյուս կողմից` լավը չլինի հենց իրենից: Առյուծ աղջիկներին պետք է ամենավեհ որակներով մեկը, ով կերկրպագի իրենց: Նրանք կարող են նաև սիրահարվել սովորական մեկին, բայց հետո անպայման կլքեն նրան:
Կույս
Կույս աղջիկներին պետք է գեղեցկության էտալոն տղամարդ: Նրանք ընտրում են այնպիսի տղամարդու, ում առաջին անգամ հանդիպելիս էլ նրանց սիրտը սկսում է արագ բաբախել, և միմիայն նրա գեղեցկությունից: Իհարկե, միջին վիճակագրական Կույսին 30 րոպեն էլ բավարար է, որ հասկանա այդ տղամարդու անհատականությունը, բայց, այնուամենայնիվ, Կույսերի ուղեղը կարող է անջատվել` հանդիպելով գեղեցիկ մեկին:
Կշեռք
Կշեռք աղջիկներն ընտրում են հասարակ տղաների, շատ հասարակ: Հենց այդպիսի տղամարդու հետ նա երջանիկ կլինի, որովհետև իր նուրբ հոգու հիասքանչ կողմերին պետք է մի բանով հակակշռել: Այս կերպ նրա ներսում կպահպանվի իդեալական հավասարակշռություն: Կշեռքն ընտրում է ուրախ ու բարի տղայի, ով թքած ունի շատ բաների վրա:
Կարիճ
Կարիճ աղջիկներն ընտրում են տղամարդկանց, ում հետ շատ դժվար է, այնպիսիներին, որոնցից հորոսկոպի մյուս բոլոր նշանները փախչում են, ինչպես կրակից: Կարիճն ընտրում է այդպիսի մեկին, քանի որ նա իր նման է. չէ՞ որ Կարիճն էլ կարող է դառնալ անտանելի բարդ մեկը:
Աղեղնավոր
Աղեղնավոր աղջիկներն ընտրում են լավագույններից լավագույնին, ում հետ ամեն օրը վերածվում է տոնի` լի անակնկալներով ու արկածներով: Նրանց կողքին պետք է լինի այնպիսի մեկը, ում հետ նրանք ոչ միայն չեն ձանձրանա, այլև կունենա այնքան հետաքրքիր կյանք, որ մյուսները չեն կարողանա չնախանձել:
Այծեղջյուր
Այծեղջյուր կինը, իհարկե, Երկաթե տիկինն է, բայց միայն դրսից: Հոգու խորքում նա սովորական կին է, ում պետք է տղամարդ, ով կհասկանա նրա զգացմունքները: Նա ընտրում է ստեղծագործ և արվեստով տարված մեկին:
Ջրհոս
Ջրհոս աղջիկն ընտրում է այնպիսի տղամարդու, ով ամեն բան իր վրա է վերցնում` գումար է վաստակում, վերացնում անսարքությունները, ճաշ պատրաստում ու զբաղվում ընտանի կենդանու խնամքով: Այս կերպ Ջրհոսը չի ձանձրանա այս տհաճ զբաղմունքներից:
Ձկներ
Ձուկ աղջիկներն ընտրում են հոգատար տղամարդու: Նրանց պետք է մեկը, ով ամբողջ կյանքում ձեռքերի վրա կտանի նրանց, կկերակրի, կհագցնի ու այսպես շարունակ: Կարճ ասած` տղամարդ, ով նրանց համար հարազատ մայրիկի դերը կխաղա: