Armtimes.com-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ երեխաների շրջանում վարակների տարածման արտառոց պատկեր չկա, եւ առկա իրավիճակն այնպիսին է, ինչպիսին սովորաբար դիտվում է տարվա այս ժամանակահատվածում:

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, որ մանկական հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված եւ որ տարածված վարակն արտահայտվում է ջերմությամբ, լուծով, մկանային ու ստամոքսի ցավերով:

«Մանկական հիվանդանոցներում այսօր մենք դիմելիության աճ չունենք ո՛չ սուր շնչառական, ո՛չ էլ աղիքային վարակներով պայմանավորված: Սուր շնչառականի հետ կապված՝ իր սեզոնին համապատասխան դիմելիություն է, աղիքայինի հետ կապված էլ չկա անհանգստացնող դիմելիություն, որ մեծ հոսք լինի դեպի հիվանդանոցներ: Անձամբ ես եւ մեր աշխատակիցները զանգել ենք, գնացել ենք մանկական հիվանդանոցներ, այնտեղ այդպիսի իրավիճակ չկա»,- armtimes.com-ին ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել