Armtimes.com-ը գրում է.

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի մանկապարտեզում կատարված հնարավոր չարաշահումների առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին armtimes.com-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Կյանքի ղեկավարը դիմել էր գլխավոր դատախազություն եւ ներկայացրել էր փաստեր այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը յուրացումներ է կատարել, իսկ համայնքի նախկին ղեկավարը չարաշահելով պաշտոնական դիրքը կատարել էր հնարավոր կեղծիքներ, որի հետեւանքով համայնքին պատճառվել էր գույքային վնաս՝ հողամասերի վաճառքի տեսքով: Պարզ ասած, ավագանու անդամների փոխարեն այլ անձինք են ստորագրել եւ համայնքային հողամասերն աճուրդի են հանվել, որոնք էլ գնել են նախկին գյուղապետի կինը եւ աղջիկը:

Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ Գլխավոր դատախազությունը երկու դեպքն էլ ուսումնասիրելու համար հանձնարարել է Արարատի մարզի ոստիկանությանը, սակայն համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել:

Գարիկ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուստամ Բադասյանը մեր զրույցում ասաց, որ քրեական գործը հարուցվել է յուրացման հատկանիշներով, սակայն տեղեկություն չունեն, թե նախկին տնօրենը քրգործով ինչ կարգավիճակ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել