Panorama.am-ը գրում է.
 Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը մտադիր չէ թողնել Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն երկրի տարածք: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է պետական սահմանային ծառայության նախագահի օգնական Օլեգ Սլոբոդյանը:
 «Գործելու ենք օրենքի շրջանակներում: Եթե անտեսենք ազգանունը, ապա քաղաքացին, ում ձեռքում կա անվավեր անձնագիր, հնարավորություն չունի հատել Ուկրաինայի սահմանը: Եթե մարդը զրկվում է քաղաքացիությունից, նրա անձնագիրը ճանաչվում է անվավեր»,- նշել է նա:
 Պաշտոնյան հավելել է, որ իրենց ծառայությունն իրավասու չէ կալանավորել նման անձանց. «Իրավաբանորեն դա իրականացնում է Ազգային ոստիկանության ստորաբաժանումը»:
 Սաակաշվիլին հուլիսի 27-ին հայտարարել էր, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու իր օրինական իրավունքների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել