Ստամբուլի Բողազիչի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտի հաղորդած տվյալներով` երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է Ուլա շրջանի մոտ գտնվող Արըջըլար գյուղում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ Հուլիսի 21-ին Էգեյան ծովում տեղի էր ունեցել 6.3 բալ հզորությամբ երկրաշարժ, որը զգացվել էր Թուրքիայի Մուղլա շրջանում, ինչպես նաև Հունաստանի Կոս կղզում: Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Բոդրում շրջանում վիրավորվել էր 70, իսկ Մուղլայի Դատչա շրջանում 20 մարդ: Փլուզվել էին շենք-շինություններ: Իսկ հունական կողմում 2 հոգի զոհվել էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



