Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ` նրա որդին։

Tert.am-ը Մանուկ Սիմոնյանի որդու՝  Նորիկ Սիմոնյանի ընկերոջից տեղեկացավ,որ հոր սպանության մեջ կասկածվող Նորիկ Սիմոնյանը 23 տարեկան կդառնա սեպտեմբերի 4-ին։«Այս տարի ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Դեռ մի ամիս առաջ ստացել է դիպլոմը, ցանկանում էր շարունակել ուսումը և կարծեմ դիմել էր բուհ»,-ասաց նրա ընկերը, չցանկանալով նշել անունը։

Վերջինս հայտնեց,որ բուհում սովորելուն զուգահեռ Նորիկ Սիմոնյանն աշխատել է.«Արդեն երկու տարի է նա աշխատում է Արմավիրի մարզի էլեկտրոնային և բիզնես բնույթ ունեցող կայքերից մեկում որպես տնօրեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել