Armsport.am-ը գրում է.

Հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, ով հեռացել է Ստամբուլի «Գալաթասարայից», հայտարարել է, որ այս պահին չգիտի, թե որտեղ կշարունակի կարիերան:

«Դեռ ապագայի վերաբերյալ ծրագրեր չունեմ: Կմեկնեմ Ամստերդամ, իսկ այնտեղ կորոշեմ, թե ինչ եմ անելու: Այս պահին ծրագրեր չունեմ, սակայն հավատում եմ խաղային որակներիս:

Ինչ-որ բան հաստատ կլինի: Իհարկե, տխուր եմ: Եթե ստիպված ես լինում այսպես հեռանալ, ապա այնքան էլ հաճելի չէ: Մարզիչը կատարել է իր ընտրությունը: Նա որոշել է ինձ հետ չաշխատել»,- Սնեյդերի խոսքը մեջբերում Goal.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել