Armsport.am-ը գրում է.
33-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, որը հեռացել է թուրքական «Գալաթասարայից» պայմանագիրը խզելուց հետո, հայտարարել է, որ այս պահին չգիտի, թե որտեղ կշարունակի կարիերան:
«Ես դեռևս ծրագրեր չունեմ ապագայիս հետ կապված: Կմեկնեմ Ամստերդամ, իսկ այնտեղ կորոշեմ, թե ինչ պետք է անեմ:
Հիմա ծրագրեր չունեմ, բայց հավատում եմ իմ խաղային որակներին: Ինչ-որ բան անպայման կհայտնվի:
Իհարկե, ես տխուր եմ: Այնքան էլ հաճելի չէ, երբ ստիպված ես լինում հեռանալ: Մարզիչը կատարել է իր ընտրությունը:Նա որոշել է չաշխատել ինձ հետ»,- Սնեյդերի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Հիշեցնենք` ավարտված մրցաշրջանում Սնեյդերը «Գալաթասարայի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 5 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/07/15/Wesley-Sneijder/810811
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել