168.am-ը գրում է.

Հուլիսի 15-ին, ժամը 11:09-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 19 շենքի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել