Tert.am-ը գրում է.
Պետական եկամուտների կոմիտեն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է պարզեն, թե ուր են գնում ավտոկայանման վճարները, ինչ չափաբաժնով ու ի վերջո, ինչու է թանկանում: Այստեղ մախինացիա կա. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների միության» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«Թանկացման շուրջ բջջային օպերատորների, Երևանի քաղաքապետարանի բացատրությունները համոզիչ չեն: 749 դրամ SMS հաղորդագրությամբ վճարելը... նման գներ մոլորակի վրա չկան: Ինչպես կարող էր հսկայական գումարների 70 տոկոսը գնալ կոմերցիոն կառույցի, իսկ 30 տոկոսը՝ քաղաքապետարանին: Վերջը չի երևում, թե որտեղ են այդ գումարները: Կա ՀԾԿՀ ու ՊԵԿ, որոնք պետք է խորանան և պարզեն թե ինչ սակագներ են ու գումարներն ուր են գնում»,-ասաց Պողոսյանը:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի պարզաբանմանը, որ Ավտոկայանատեղի միջնորդավճարը չի փոխվել, պարզապես այդ թանկ ծառայությունը վճարել է մասնավորը՝ տերմինալներ չապահովելու պատճառով, Արմեն Պողոսյանն ասաց, որ դա ևս անհասկանալի է.«Համ չեն ապահովում, համ թանկացնում են:
Երևանի ավագանին մեռելածին օրգան է, և՛ նախկին կազմը, և՛ հիմա: Ես մասնակցել եմ նիստերին և որևէ տրամաբանություն չեմ տեսնում:Սեփական ժողովրդի հետ այդ լեզվով խոսել, որ օրինակ՝ հանրային տրանսպորտը մինչև սեպտեմբեր չի թանկանա, դա անթույլատրելի է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



