Այս տղամարդը պլաստիկ վիրահատության է դիմել էլֆի նմանվելու համար

Այս 25-ամյա արգենտինացի տղամարդը ավելի քան 45.000 դոլար է ծախսել պլաստիկ վիրահատության վրա, որպեսզի նմանվի էլֆի։
Բուենոս Այրեսի բնակիչ Լուիս Պադրոնն այնքան հետաքրքրված է էլֆերով, որ որոշել է դառնալ նրանցից մեկը։ Նա սկսել է սպիտակեցնել մաշկն ու մազերը ու հիմա էլ ամսական 7000 դոլար է ծախսում՝ հատուկ կրեմների, ներկերի և այլ նմանատիպ բաների վրա, որ կօգնեն ամբողջովին վերափոխվել։ Իսկ պլաստիկ վիրահատությունը ներառել է շրթունքի, քթի կառուցվածքի փոփոխություն, մաշկի մազի հեռացում ու աչքի գույնի փոփոխություն։
Այս տղամարդը դիմել է պլաստիկ վիրահատության չինացի միլիարդատեր Ջեք Մային նմանվելու համար

Ջեք Ման՝ «Ալիբաբա գրուպի» հիմնադիրը, Չինաստանի ամենահայտնի դեմքերից մեկն է, բայց, չնայած սրան, այնպես չէ, որ մարդիկ հիացած են նրա տեսքով։ Այնուամենայնիվ, երիտասարդ ձեռնարկատերը որոշել է դանակի տակ ընկնել՝ միլիարդատերին ավելի նմանվելու համար։
Հուանգ Ջիանը՝ Շենչժենից, պնդում է, որ շուրջ 145.000 դոլար է ծախսել պլաստիկ վիրահատության վրա։ Նա ասում է, որ Չինաստանի երկրորդ ամենահարուստ մարդու մեծ երկրպագուն է ու հուսով է՝ մի օր հանդիպել նրան։
Այս աղջիկը դանակի տակ է ընկել իր սիրելի մուլտհերոսին նմանվելու համար

Այս աղջիկը Մանգայի մեծ սիրահար է ու որոշել է նմանվել մուլտհերոսին։ 2013-ին արել է պլաստիկ վիրահատություն, իսկ հետո կերպարն ամբողջացրել դիմահարդարման միջոցով։
Այս տղամարդը շուրջ 80.000 դոլար է ծախսել Բրիթնի Սփիրսին նմանվելու համար

Բրայն Ռեյը՝ 31-ամյա տղամարդը Լոս Անջելեսից, այնքան տպավորված է Բրիթնի Սփիրսով, որ վերջին 14 տարիների ընթացքում 80000 դոլար է ծախսել նրան նմանվելու համար։ Ռեյն ասում է, որ երբ առաջին անգամ տեսավ Բրիթնիին, միանգամից հասկացավ, որ նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա։ Նրա տեսքը, ձայնը, շարժուձևը պարզապես իդեալական էին նրա համար, ու որոշեց, որ ուզում է նմանվել նրան։ Այսպիսով, 17 տարեկանում սկսեց իր կերպարանափոխությունը։
Պլաստիկ վիրահատություններից կախվածություն ունեցող այս տղամարդը ուզում է տիկնիկի տեսք ունենալ

Նա հուսով է, որ քիթն էլ կվիրահատի, քանի որ, ինչպես ինքն է ասում, այն մի փոքր մեծ է։ Նա արդեն բազմաթիվ վիրահատություններ է արել, բայց դա դեռ ամենը չէ։ Գրանթն ասում է, որ տառապում էր ցածր ինքնագնահատականից։ Հիմա՝ 25 տարեկանում, նա ուզում է վիրահատել քիթը՝ ասելով բժիշկներին, թե շնչառության խնդիրներ ունի։
Տեխասից այս կինը փորձում է նմանվել Իվանկա Թրամփին։
33-ամյա Թիֆնի Թեյլորը 3 երեխաների մայր է։ Նա ձևափոխել է մարմինն ու դեմքը՝ Դոնալդ Թրամփի ավագ դստերը՝ Իվանկա Թրամփին, նմանվելու համար։ Չնայած նա արդեն դիմել է բազմաթիվ վիրահատությունների, չի ուզում սահմանափակվել եղած արդյունքով։ Մինչև հիմա նա արդեն 60,000 դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա։
Այս տղան հազարավոր դոլարներ է ծախսել՝ Դեյվիդ Բեքեմին նմանվելու համար, բայց արդյունքում նա ավելի շատ նման է Կիմ Ջոնգ Ունին։

Դեյվիդ Բեքեմին նմանվելու ցանկությունը լիովին խելքին մոտ է։ Հայտնի ֆուտբոլիստը համարվում է բոլոր ժամանակների լավագույն մարզիկներից մեկը, ամուսնացած է գեղեցկուհի Վիկտորիայի հետ, ունի 350.000.000 դոլար հարստություն և այլն։
Երիտասարդ Ջեք Ջոնսոնը մոտավորապես 26.000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի Բեքեմին։ Միակ խնդիրն այն է, որ փոխարենը նա նմանվել է Կիմ Ջոնգ Ունին։ Սա էլ դեռ հերիք չէ, նա ուզում է ևս 40,000 դոլար ծախսել՝ իր նպատակին հասնելու համար, ու հավատում է, որ երբ նա ամբողջովին նմանվի Բեքեմին, կկարողանա ծանոթանալ Նիկի Մինաժի, Բիյոնսի ու այլոց հետ։
Այս ընտանիքը պլաստիկ վիրահատության է ենթարկել իրենց շանը, որպեսզի նա նմանվի The Mask մուլտֆիլմի շանը։

Այս ընտանիքը բազմաթիվ քննադատությունների է արժանացել, քանի որ իրենց շանը ենթարկել է պլաստիկ վիրահատության միայն այն պատճառով, որ նրանց դուր չեն եկել նրա ականջները։
Ռուսաստանից 37-ամյա Մարինա Եսմատը որդու համար շունիկ էր գնել, իսկ երբ նկատել էր, որ ականջները դեպի վերև են աճում, սկզբում սոսնձով փորձել է դրանք ներքև պահել։ Բայց երբ չի ստացվել, դիմել են պլաստիկ վիրահատության։



